Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Արարատ, հուպ տուր»

«Արարատ, հուպ տուր»
12.10.2013 | 11:43

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերում առաջին հաղթանակը տոնեց Երևանում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի հավաքականին: Հաջորդ խաղը Նեապոլում է` Իտալիայի հավաքականի հետ: Խորհրդանշական է, որ և Արազ Օզբիլիսի, և Յուրա Մովսիսյանի գոլերից հետո, և «Վազգեն Սարգսյան» մարզադաշտից հեռացող մարզասերները վանկարկում էին` «Արարատ, հուպ տուր»:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ